4161 դիտում
21:59 08-09-2018
Արտակ Զեյնալյան. Մենք շեշտը դրել ենք ոչ թե արագության, այլ որակի, արդյունավետության վրա. Tert.am
Մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zeinalyan/2785573]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վերջինս նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ հրապարակվելու է երկուշաբթի: «Ծրագրում բարձրացվում է Երևանի տրանսպորտային հիմնահարցը, աղբահանության և բնակֆոնդի հիմնահարցերը: Այս խնդիրները բազմաշերտ են, դրանց լուծման համար առաջարկում ենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»,- ասաց Զեյնալյանը:
Քաղաքապետի թեկնածուի փոխանցմամբ՝ «Լույսի» ծրագիրը կառուցված է հետևյալ փիլիսոփայության հիմքի՝ մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում:
«Երևանցին պետք է իմանա, թե ուր են գնում ֆինանսական միջոցները, պետք է գիտակցի, որ դրանք արդարաբար են ծախսվում:
Խնդիրները բոլորինն են և դրանք պետք է լուծվեն արդարաբար ու խելամտորեն»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը:
Խոսելով այն տեսակետների մասին, որ Երևանի ավագանու ընտրություններում չի լինելու թեժ մրցապայքար, որովհետև չկա ընդդիմություն, ապա Արտակ Զեյնալյանն ասաց, որ ընդդիմության նախկին ձևաչափն այլևս ընդունելի չէ:
«Եթե քաղաքական ուժը, որը չի մասնակցել իշխանության ձևավորմանը, կառավարման մարմինների ձևավորմանը, ընդդիմություն է: Սա է ընդդիմության բանաձևը: Չպետք է պատկերացնել, որ ընդդիմությունը պետք է լինի մերժված, թշնամաբար վերաբերի իշխանությանը: Այնտեղ, որտեղ կա մտքերի բախում ընդդիմություն է»,- նշեց թեկնածուն:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/08/zeinalyan/2785573]սկզբնաղբյուրում.[/url]
Նմանատիպ նյութեր
1743 դիտում
19:45 13-02-2019
«Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու». ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան
Այս բաժնից
16777 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ