211652_close_icon
views-count1766 դիտում article-date 11:38 10-09-2018

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլհաշվեհամարները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է կարճման,հետևաբար քաղաքացու աշխատավարձից բռնագանձում չպետք է իրականացվի: Արդյունքում, քաղաքացին կարողացել է ստանալ ամբողջ աշխատավարձը: [b]ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր