ՊԵԿ-ը 2018-ի 8 ամիսներին 16%-ով ավելի հարկ է հավաքագրել. ՊԵԿ նախագահն ամփոփում է հունվար-օգոստոս ամիսների աշխատանքը
Ընթացիկ տարվա 8 ամսում Հայաստանի պետական կամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որոնցից 670.7 միլիարդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս:
«Հարկային մասով աճը կազմել է 100.7 միլիարդ դրամ կամ 17. 7 տոկոս, իսկ մաքսային մասով 20.1 միլիարդ դրամ կամ 10.6 տոկոս։ Ինչ վերաբերում է հիշյալ ժամանակահատվածում հարկ վճարողներին ԱԱՀ հետվերադարձին, ապա այն կազմել է 67.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 26.1 միլիարդով»,-ասաց Դ. Անանյանը: