211652_close_icon
views-count9014 դիտում article-date 12:56 10-09-2018

Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համակարգը բարեփոխելու ծրագիրը

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում ամեն ինչ անել, որպեսզի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներից հետո տրանսպորտի սակագինը քաղաքացիների համար թանկ չլինի: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում։ Հավելեց, որ այլևս չեն լինելու մեկանգամյա տոմսեր, քանի որ նախատեսում են փոխել տրանսպորտի ամբողջ համակարգը։ «Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ կամ մեկ ամիս, երեք ամիս, մեկ տարի և այլն: Այս դեպքում փոխվում է նաև գնագոյացման ձևը: Սակայն այն դեպքում, երբ որևէ մեկը մի քանի կանգառ պետք է անցնի ու իջնի, մենք այդպիսի տոմսերի համար կպահպանենք 100 դրամ արժեքը, որպեսզի հասկանալի ու պարզ լինի, որ կոնկրետ այդ ձևը չի թանկացել: Իսկ մնացած դեպքերում մի փոքր դժվար կլինի հաշվարկել: Օրինակ, եթե դու գնում ես մեկժամանոց տոմս, որը, օրինակ, արժե 150 դրամ, դու մեկ ժամվա ընթացքում կարող ես մի քանի տրանսպորտ փոխել: Եթե հիմա դա կարժենա 300 դրամ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի 150 դրամով մի քանի տրանսպորտ փոխել»,- պարզաբանեց նա։ Հարցին, թե երբ լինում են խցանումներ, և մարդիկ 15-20 րոպե մնում են խցանման մեջ, ինչպես է այդ դեպքում խնդիրը լուծվելու, Հայկ Մարությանն ընդգծեց, որ տրանսպորտային ցանցը գծելուց նաև դա է հաշվի առնվում: «Այսինքն՝ լինելու են կանաչ միջանցքներ, որոնք տրանսպորտի համար են: Խցանումը չպետք է խանգարի, որպեսզի տրանսպորտը ճիշտ ժամին գա։

Նմանատիպ նյութեր