211652_close_icon
views-count3142 դիտում article-date 15:12 13-09-2018

Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Վարչապետը ողջունել է ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության ամրապնդմանը և ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը: Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև փոխգործակցության մակարդակը և վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը: Ընդգծելով փոխշահավետ գործընկերությունը շարունակելու կարևորությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել դրա ընդլայնման հեռանկարների շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր