211652_close_icon
views-count9016 դիտում article-date 19:57 14-09-2018

Դատախազը չի հաստատել Բարսեղ Բեգլարյանի գործով մեղադրական եզրակացությունը

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և նույն ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը վերահսկող դատախազը չի հաստատել։ Այս մասին[url=https://news.am/arm/news/471117.html] NEWS.am–[/url]ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերահսկող դատախազն արձանագրել է, որ նախաքննությունը թերի է կատարվել, և գործի լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով այն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։ Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 24-ին հայտարարվել էր Բարսեղ Բեգլարյանի և Հ. Հովսեփյանի վերաբերյալ՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Նախաքննության տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/471117.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր