211652_close_icon
views-count14324 դիտում article-date 10:10 15-09-2018

Անկախության տոնը նշելու համար պետբյուջեից կծախսվի մոտ 85 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ: Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բեմերի և երաժշտական, տեխնիկայի տեղադրման և սպասարկ­ման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախա­րարությանը մոտ 100 մլն դրամ հատկաց­րել էր և՛ 2016, և՛ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական մի­ջոցառման կազմակերպման համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր