211652_close_icon
views-count11296 դիտում article-date 10:48 15-09-2018

Դատավորին «հարցաքննել են». ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համացանցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվելուց հետո անհարմար դրության մեջ է հայտնվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը: Բանն այն է, որ խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, թե իրեն է զանգել այդ դատավորը, ինքն էլ հորդորել է «դուխով» կալանքը տալ: Դատական համակարգում Վաչե Մարգարյանին հարցրել են` արդյոք նա զանգե՞լ է ԱԱԾ պետին: Վերջինս կտրուկ հերքել է: Նրան նաեւ հարցրել են` մտավախություն չունի՞, որ քրեական գործի շրջանակներում այնուամենայնիվ հաստատվի, որ զանգահարել է: Մարգարյանն էլ մի քանի անգամ պնդել է, որ մտավախություն չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր