211652_close_icon
views-count4623 դիտում article-date 21:31 17-09-2018

Վարազդատ Հարոյանը «Ուրալի» կազմում դարձել է գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոստովի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Ուրալի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Ուշագրավ է, որ Հարոյանը մինչ այս հանդիպումը ընդամենը մեկ խաղ էր անցկացրել «Ուրալի» կազմում,և դա 1-ին տուրում: Դրանից հետո անհասկանալի պատճառներով նա այլևս ոչ մի խաղ չէր անցկացրել: Այս խաղից հետո Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը 5 միավորով 14-րդ տեղում է: Իսկ ահա «Ռոստովը» 14 միավորով բարձրացավ 2-րդ տեղ: Հիշեցնենք, որ «Ռոստովի» մարզիչը «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վալերի Կարպինն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր