16223 դիտում
20:46 18-09-2018
Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել:
Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ:
Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ բոլոր ջանքերն ուղված են խնդրի խաղաղ հանգուցալուծմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին