211652_close_icon

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան. Tert.am

views-count11111 դիտում article-date 21:50 19-09-2018
Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-նկատեց նա: Ըստ Ն. Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/19/Pashinyan/2796085]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր