211652_close_icon
views-count4032 դիտում article-date 16:29 21-09-2018

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Իհարկե, մեր նպատակը Եվրոպայի լիգան նվաճելն է

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Վորսկլայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/21/1105754/]հաղթանակից[/url] (4:2) հետո անդրադարձել է թիմի հեռանկարներին Եվրոպայի լիգայում: «Կարծում եմ, մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում և երկրորդի սկզբում, խփեցինք չորս գնդակ: Սակայն վերջին րոպեներին գոլեր բաց թողեցինք, պետք է այդ ուղղությամբ առաջադիմել: Իհարկե, մեր նպատակը Եվրոպայի լիգան նվաճելն է: Հատկապես ես եմ ցանկանում, քանի որ նախորդ մրցաշրջանում ես չէի խաղում մրցաշարում, և ուրախ եմ վերադառնալ ԵԼ: Բնական է, որ ցանկանում ենք եզրափակիչ հասնել, դա մեր նպատակն է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ խաղալ հաջորդ հանդիպումներում: Գիտենք, որ ԱՊԼ-ը երկար մրցաշար է, առջևում բազմաթիվ հանդիպումներ են, իսկ Եվրոպայի լիգայում պետք է միանգամից հաղթել: Հրաշալի է, որ հաղթանակով մեկնարկեցինք: Հաջորդ խաղը նույնպես կարևոր է լինելու», ասել է Օբամեյանգը:

Նմանատիպ նյութեր