117874 դիտում
18:27 22-09-2018
Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. առողջական լուրջ խնդիրների պատճառով նա չպետք է լիներ առաջնագծում
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:
Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար:
Մեր տեղեկություններով, Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն և իրավունք չունեին տանել առաջնագիծ։
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ակնկալում է ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումն այս դեպքի, ինչպես նաև այն փաստի վերաբերյալ, թե ինչու է Արթուր Գևորգյանը նման առողջական խնդիրներով առաջնագծում եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
79793 դիտում
18:23 28-11-2020
Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան
5273 դիտում
14:55 09-02-2021
Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի գնդապետ-լեյտենանտ է վիրավորվել
5880 դիտում
12:48 31-03-2016
Առաջնագծում ականի պայթյունից 19-ամյա զինծառայող է վիրավորվել