46811 դիտում
20:29 22-09-2018
Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել հետիոտնային մայթում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 32-ամյա Վահագն Վարդանյանը՝ իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 88 ZZ 868 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանն ու բետոնե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գարուշ Հովհաննիսյանն ու Հովհաննես Ավագյանը:
Փաստի առթիվ Հ. Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+