211652_close_icon
views-count58589 դիտում article-date 21:32 22-09-2018

Կապի նախարարության քար անտարբերության պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ. «Toyota»-ն հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Աղվան Հակոբյանը, իր վարած Toyota մակնիշի 35 ՏM 309 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս` ճանապարհի թերի նորոգման պատճառով առաջացած փոսում կուտակված անձրևաջրի մեջ հայտնվելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 200 մետր առաջ ընթանալով, հայտնվել երկաթե արգելապատնեշների վրա՝ մասամբ կողաշրջված վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակ հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար-ծառայության փոխգնդապետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են երկաթե արգելապատնեշները, որից հետո նոր կարողացել են ավտոմեքենան տեղափոխել երթևեկելի գոտի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում այդ չարաբաստիկ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Ու այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն կապի նախարարության և «Հայավտոճան» ընկերության, ինչպես նաև Կոտայքի Ճանշինի պատասխանատուները, ասես իրենց ականջներում ուղտի բուրդ մտցրած լինեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր