4659 դիտում
11:22 26-09-2018
Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի փաստ է, որ այսօր Երևանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է՝ մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել է: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 և 62 երթուղայինների, նաև համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է: «Համար 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետև վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով՝ այն գտնվում է ոչ լավ վիճակում:
Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
17768 դիտում
09:13 21-03-2020
Մի քանի ավտոբուսային գծեր երթուղի դուրս չեն գա. «Ժամանակ»
33429 դիտում
10:11 26-06-2019
«Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի է գործարկվելու․ «Ժամանակ»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»