2774 դիտում
16:00 26-09-2018
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցում էր որպես դիտորդ:
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:
Եվգենի Զինիչևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ կոլեգիայի ընթացքում որպես դիտորդ մասնակցության համար և նշել է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծապես կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը:
- Առավել արդյունավետ համագործակցության համար ստեղծվել է հուսալի մի մեխանիզմ, որը գործում է շուրջօրյա ռեժիմով, խոսքը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասին է», - ասել է նախարարը և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն կենտրոնի հետագա զարգացմանը:
Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական խնդիրներն են արձագանքել Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, իրականացնել համատեղ ծրագրեր և նախագծեր, մասնագետներ պատրաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում: 2016 թ. մարտին Կենտրոնի ստեղծումից ի վեր, կազմակերպվում և անցկացվում են հայ փրկարարների մասնագիտական զարգացման մի շարք դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 170 մարդ: 2018 թվականին նախատեսվում է 185 հայ մասնագետների վերապատրաստում:
Ե. Զինիչևը հույս է հայտնել նաև, որ հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների գերատեսչությունների շրջանակներում կշարունակի ընդգրկել մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նախկինում: Նրա խոսքով այսօր դա ոչ միայն կանխարգելման և հետևանքների վերացման աշխատաքների փորձի փոխանակում է, այլև ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում, փոխգործակցություն՝ տարբեր ձևաչափերով, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնների շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
20:45 27-06-2019
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները
1568 դիտում
14:32 01-03-2022
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները
Այս բաժնից
877 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1075 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1027 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան