211652_close_icon

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

views-count5272 դիտում article-date 18:14 26-09-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին: Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան է մեկնում Նյու Յորքից, որտեղ ՀՀ վարչապետը մի շարք հանդիպումներ էր ունեցել, ինչպես նաև ելույթ ունեցել ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում։

Նմանատիպ նյութեր