211652_close_icon
views-count8055 դիտում article-date 11:07 28-09-2018

Զգուշացում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոսեփականատերերին

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ այսուհետ ԱՊՊԱ ոլորտում մինչև 100.000 դրամ գույքային վնաս պարունակող և համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների դեպքում, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի լինի գործող ԱՊՊԱ պայմանագիր, համապատասխան հիմքերն ուղարկվելու են Ճանապարհային ոստիկանություն՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ավտոտրանսպորտային միջոցը վարելու հիմքով վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոց կիրառելու համար: Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին լինել ուշադիր և ժամանակին վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը։ [b] Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո [/b]

Նմանատիպ նյութեր