211652_close_icon
views-count4710 դիտում article-date 15:10 29-09-2018

Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/949088.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 29-ին կայացավ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: ««Սասնա ծռեր»-ը լինելու է մեր պատկերացրած պետության հենասյուներից մեկը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց, որ ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից: «Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են»,-ասաց նա: Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:

Նմանատիպ նյութեր