211652_close_icon
views-count11357 դիտում article-date 21:22 30-09-2018

Արտակ Զեյնալյանը ուշագրավ փաստ է ներկայացրել անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ. ԼՈՒՍԱՆԿԱՐ

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ուշագրավ փաստ է հրապարակել իր ֆեսյբուքյան էջում՝ անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի վերաբերյալ: Նախարարը գրել է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակատարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով հարկ է արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատել նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ: 2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344): Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ 5 ամիսների ընթացքում (մայիս - սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր