23080 դիտում
15:16 01-10-2018
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29–ամյա տաքսու վարորդը Renault-ով բախվել է վագոն-տնակին. Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած Renault մակնիշի 934 OF 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում տեղադրված վագոն-տնակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի, 39-ամյա Էլիզբեթ Պլաթը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մադհուռա Դիպիկանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+