Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում նշվեց «1000 տարվա գյուղամեջ» խորագրով ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնը, որին ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Մարզպետի խոսքով՝ ամեն բան արվելու է, որ փառատոնը շարունակական բնույթ կրի և ամեն սեպտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է Փշատավան համայնքի օրը։
Փառատոնի շրջանակներում Փշատավան ժամանած հյուրերը ոչ միայն ծանոթացան տանտերերի հյուրընկալության հետ, այլև հնարավորություն ունեցան հետևելու ու սովորելու կավագործություն, դարբնություն, փայտամշակում ու երաժշտական գործիքների պատրաստում:
Փառատոնի մասնակիցները ծանոթացան նաև գորգագործության գաղտնիքներին, տիկնիկագործության առանձնահակություններին: Ներկա գտնվեցին մեղր քամելու և լավաշ թխելու արարողությանը, ինչպես նաև համտեսեցին տաք լավաշն ու անուշաբույր մեղրը:
Փառատոնի կազմակերպիչ Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ այսօրինակ միջոռացումները մի շարք խնդիրներ են լուծում գյուղական համայնքներում և նմանատիպ միջոցառումների շնորհիվ մեծանում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը։