Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա շանսոնյեի հիշատակի մոմավառություն
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառություն կկազմակերպվի: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի ՀՀ կառավարության պաշտոնական էջը:
«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն` ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: