211652_close_icon
views-count8267 դիտում article-date 11:39 02-10-2018

Քոչարյանի հետ հանդիպած մարդ-կուսակցությունները դաշի՞նք կկազմեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին մի շարք մարդ-կուսակցություններ իրենց նախաձեռնությամբ հանդիպում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ էության, այդ հանդիպումները նպատակ են հետապնդում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ինչ-որ պլատֆորմ ստեղծել, մեկտեղել Քոչարյանի տեսակետը կիսողներին, որը, հավանաբար, ընտրություններից առաջ կդառնա դաշինք։ Քոչարյանի հետ հանդիպածներից «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը իրենք են խնդրել, խոսել են երկրում ստեղծված վիճակի մասին, սպասվող ընտրությունների մասին։ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ իրենք առաջիկայում անպայման մասնակցելու են արտահերթ ընտրություններին, իսկ առանձին են գնալու, թե դաշինքով՝ կորոշեն առաջիկայում սպասվող իրենց համագումարում։ Քոչարյանի հետ համագործակցությունն էլ Ավետիսյանը չբացառեց»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր