13031 դիտում
09:45 03-10-2018
Քոչարյանը սկսել է ակտիվորեն շփվել ՀՀԿ-ականների և Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների և Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` երեկ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը: Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ: Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին, պարզել չհաջողվեց:
Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում: Նշենք, որ տևական ժամանակ է՝ Քոչարյանի և Սարգսյանի հարաբերությունները գրեթե սառել էին. իր վերջին հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին վերջին հինգ տարում երկու անգամ է տեսել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ Քոչարյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, թե ոչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Անկուսակցական Քոչարյանը մասնակցում է ՀՀԿ նիստին ի՞նչ կարգավիճակով: Չկա նման բան»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
10:14 19-09-2014
ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ. ՉԻ
5305 դիտում
18:40 29-01-2018
ՀՀԿ գրասենյակում ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ
Այս բաժնից
652 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
892 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2200 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ