211652_close_icon
views-count2264 դիտում article-date 18:58 03-10-2018

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի եւ, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։ Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած եւ առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կարեւորություն ունեցող օրակագային հարցերի, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր