52396 դիտում
12:00 04-10-2018
Քաղաքացին դիմել է գլխավոր դատախազին, որ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իր տանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ Գեղամ Բալաբեկյանը և հայտնել, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խաբեությամբ տիրացել է իրեն և իր հորը սեփականության իրավունքով պատկանող տանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր դատախազությունից նյութերը փոխանցվել են տարածքային ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը խնդրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից, սակայն նա զանգերին չպատասխանեց։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22913 դիտում
22:09 14-09-2017
46-ամյա քաղաքացին պնդում է, որ Վարչական դատարանի նախկին դատավորը խաբեությամբ տիրացել է իր 3 մլն դրամին
3853 դիտում
12:30 02-11-2018
Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
1376 դիտում
19:36 25-05-2015
Կամո Արեյանը հարգանքի տուրք է մատուցել Խաչիկ Դաշտենցի հիշատակին