211652_close_icon
views-count1602 դիտում article-date 14:40 04-10-2018

Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը

Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով: Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նախարարը: Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր