211652_close_icon
views-count9071 դիտում article-date 23:01 06-10-2018

Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը նշեց, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ` ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Վալերիյ Օսիպյանը խոսեց ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշեց, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից` մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Վալերիյ Օսիպյանը կրկին շեշտեց, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն, և իր համար անհասկանալի են դեպքերը, երբ մայրաքաղաքում վարորդական իրավունք ստանալու համար վատ քննություն հանձնած քաղաքացին հանկարծ դրական է գնահատվում մարզում: Ոստիկանության պետը խստագույնս զգուշացրեց, որ կաշառակերության որևէ փաստի արձանագրման դեպքում ներում չի լինելու, և պատժվելու է ոչ միայն տվյալ ծառայողը, այլև նրա վերադասը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր