343127 դիտում
11:48 07-10-2018
Կոտայքի մարզում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ Հարություն Ղարագյոզյանի դին. նա ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը:
Այս պահին նշված վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել:
Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչոթւյան պետ Մհեր Վադանյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/07/1107045/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշված քրգործը հարուցվել էր երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Արմենակյան փողոցի 238 հասցեում գործող «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների և սպանության փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով արդեն հետախուզում էր հայտարարվել հանրությանն հայտնի «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 32/1 հասցեի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 59-ամյա Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ:
Սպանության օրը, ժամը 22:00-ի սահմաններում Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել էին նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ: Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել էր Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել էին հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ:
Հայտնաբերվածը քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ առգրավվել էր և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[b]Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0487821001538906107356765.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+