211652_close_icon
views-count4410 դիտում article-date 09:35 11-10-2018

Ում հաշվին են ՄԻՊ աշխատակիցներն արտասահման մեկնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ ՄԻՊ աշխատակիցները բավական ակտիվ են արտասահմանյան գործուղումների մեկնելու հարցում, միաժամանակ, նրանք բավական ակտիվ ներգրավված են վճարովի հիմունքներով ծրագրերում: Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող: Նրանք մեկնել են Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա: Միայն թե, ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պնդել են, որ գործուղումների աշխատակիցները մեկնել են հիմնականում հրավիրող կողմի հաշվին, իսկ ՀՀ պետական բյուջեից այդ գործուղումների համար հատկացվել է 2 մլն 362 հազար դրամ Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր