5082 դիտում
10:11 11-10-2018
ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալը․ Deutsche Welle
Ռուսաստանը կարող է զրկվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցությունից, եթե չվերականգնի ԵԽ-ի բյուջեին վճարումները։ Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդը՝ տեղեկացնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%B5%D0%BD%D1%81%D0%B5%D0%BA-%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82%D0%B0-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D1%8B-%D0%BD%D0%B5-%D0%B8%D1%81%D0%BA%D0%BB%D1%8E%D1%87%D0%B8%D0%BB-%D0%B2%D1%8B%D1%85%D0%BE%D0%B4%D0%B0-%D1%80%D1%84-%D0%B8%D0%B7-%D1%81%D0%BE%D1%81%D1%82%D0%B0%D0%B2%D0%B0-%D0%BE%D1%80%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8/a-45835065]Deutsche Welle[/url]-ը։
«Չի կարելի կիսով չափ լինել Եվրոպայի խորհրդում, կիսով չափ՝ ոչ»,- ընդգծել է Յագլանդը։ Նրա խոսքերով՝ ԵԽ կանոնադրության 9-րդ հոդվածը թույլ է տալիս երկու տարի վճարում չկատարած երկրին հեռացնել նախարարների կոմիտեի ներկայացուցչությունից։
Յագլանդը չի բացառել, որ ԵԽ-ի հետ հակամարտության հետևանքով Մոսկվան կարող է որոշել դուրս գալ նրա կազմից։ «Եթե պարզվի, ու Ռուսաստանը հեռանում է, ես անհապաղ կառաջարկեմ Կոմիտեին վերանայել ԵԽ բյուջեն»,- ասել է Յագլանդը։
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
21:38 29-10-2023
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից
3223 դիտում
09:49 12-08-2022
Սա Ռուսաստանի պատերազմն է, ոչ միայն Պուտինի․ Կուլեբան՝ Շոլցին․ Deutsche Welle
12943 դիտում
10:10 20-08-2022
Ուկրաինայի հարվածները սասանեցին Ռուսաստանի վստահությունը թիկունքի անվտանգության նկատմամբ. ISW. Deutsche Welle
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»