211652_close_icon
views-count27612 դիտում article-date 14:57 12-10-2018

Շվեյցարիայի նախագահի լուսանկարը՝ համացանցի «հիթ» է դարձել

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում և քննարկումներիա առիթ դարձել։ Լուսանկարում Բերսեն պատկերված է ճանապարհի եզրաքարին նստած, գրում է [url=https://www.euromag.ru/politics/fotografija-prezidenta-shvejcarii-stala-hitov-v-socsetjah/]Euromag[/url]-ը։ Լուսանկարն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Բարձրաստիճան պաշտոնյան, ով պարզապես նստել էր գետնին, գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։ Ինչպես հաղորդվում է, նախագահի՝ Նյու Յորքում եզրաքարին նստած լուսանկարը «պայթեցրել է համացանցը», բայց Շվեյցարիայի համար այդտեղ արտառոց ոչինչ չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնազորի են շրջում», - նշել է շվեյցարական կայքը:

Նմանատիպ նյութեր