3986 դիտում
18:58 12-10-2018
ՀՀ վարչապետի նստավայրում մեկնարկել է Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Բաղրամյան 26 հասցեում գտնվող հասցեում մեկնարկել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի դիմավորման արարողությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպումներ կունենա նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Ի պատիվ Կանադայի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
20:33 14-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
2832 դիտում
17:24 14-06-2017
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում