4227 դիտում
23:37 13-10-2018
Սահակ Հովհաննիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Հայաստանի պատվիրակության հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ։ Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/ նախնական երկու փուլերում մեկական հաղթանակ ու պարտություն գրանցելով, այնուհետև երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց մեքսիկացի Միգել Ան Ուգալդեին և արժանացավ բրոնզե մեդալի:
Լողորդ Արթուր Բարսեղյանը 100մ ազատ լողաոճի նախնական փուլը հաղթահարեց 51․33 վայրկյանում և մտավ կիսաեզրափակիչ։ Այս արդյունքը Հայաստանի պատանեկան նոր ռեկորդ է։ Հիշեցնենք, որ Արթուրը նույն ՝ ազատ ոճի 50 մ տարածության կիսաեզրափակիչը անցել էր 22․69 վայրկյանում,որը Հայաստանի մեծահասակների նոր բարձրագույն նվաճում է։
Այսպիսով Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերում արդեն սահմանել է հանրապետական երկու ռեկորդ։
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ծանրամարտի աղջիկների մրցաշարում Հայաստանից իր ունակությունները կդրսևորի Լիանա Գյուրջյանը /+ 63կգ /։
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
22:05 29-06-2024
Սահակ Հովհաննիսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
10044 դիտում
19:38 11-04-2019
Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3367 դիտում
13:03 13-04-2016
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր. տեսանյութ
Այս բաժնից
2308 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2971 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2482 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում