211652_close_icon
views-count58225 դիտում article-date 22:41 15-10-2018

28–ամյա կին վարորդը՝ Երևանում խոշոր ու կասկադյորական վթարի հեղինակ. BMW-ով տապալել է էլեկտրասյունը. ժամանած երիտասարդները ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վաչական շրջանի բնակիչ, 28-ամյա Անի Ենգիբարյանը Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 88 AN 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու տապալել այն և գլխվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ենգիբարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գլխիվայր շրջված մեքենայից և բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանների և հետաքննիչների ժամանումը, վթարի վայր ժամանած մի քանի երիտասարդներ ավտոմեքենայի վրայից հանել են համարանիշները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր