3263 դիտում
11:39 17-10-2018
«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: «[url=https://www.azatutyun.am/]Ազատություն[/url]» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ հավանականությամբ մենք կմասնակցենք «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով: Մեծ է հավանականությունը, որ այդպես էլ կլինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել: Չնայած դեռ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, կարծես, որոշում կայացվել, որ «Իմ քայլը» դաշինքը լինի»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին՝ «Ելք»-ի իր գործընկերները կլինե՞ն դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ձևաչափով ենք գնալու»:
Նմանատիպ նյութեր
5759 դիտում
18:39 29-08-2018
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով
Այս բաժնից
715 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
538 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
820 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան