211652_close_icon
views-count10131 դիտում article-date 22:02 17-10-2018

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են ВАЗ 2107-ն ու ВАЗ 2108-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Հայրապետյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 31 ՏՏ 600 և Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ԼX 036 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանի ուղևոր, համաքաղաքացի, 43-ամյա Ծաղիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր