2228 դիտում
19:41 19-10-2018
Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Պաշտպանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն։ Պաշտպանը շրջայց է կատարել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել է կրթական հաստատությունում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպման սկզբունքներին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել կրթական հաստատության տարածքում ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդրի վրա։ Նա նշել է, որ լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին միջավայրը հարմարեցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի շարունակաբար գործադրվող ջանքերը երեխաների զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրավասության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը։
«Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»,- Աշոտ Բլեյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Շրջայցի ավարտին ուսումնական հաստատությանը պատկանող ձիարշավարան- ագարակի տարածքում ԱրմանԹաթոյանը պատասխանել է կրթահամալիրի լրագրող-սաների հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6139 դիտում
15:40 03-09-2018
Հանրապետության նախագահն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եւ «Դասարան» կրթական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1748 դիտում
19:38 26-06-2019
Աննա Հակոբյանն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
21511 դիտում
22:00 06-11-2018
Մարիամ Փաշինյանն այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1018 դիտում
19:27 24-12-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին
1510 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
616 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան