136399 դիտում
10:00 20-10-2018
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Սևանում․ «Գայի պոստ»-ի մոտ երթևեկությունը կաթվածահար է եղել․ մարդիկ ասում են՝ ոստիկանները, պայքարելով հանցագործության դեմ, դարձել են հանցագործի զոհ․ ժամանել է ՀՀ փոխոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հոկտեմբերի 20-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 աշխատակիցների մեծ թվով հարազատներ ու ընկերներ ի նշան բողոքի փակել են Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սևանի «Գայի պոստի» հատվածը։
Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, և այս պահին ճանապարհը փակած քաղաքացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձարարականով նշված վայր ժամանած ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը, Ոտիկանության Սևանի բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, և Սևանի քաղաքապետը։
Ձերբակալված ոստիկանների հարազատները ասում էին որ, հատուկ քննչական ծառայությունը շտապողականություն է ցուցաբերել և առանց հիմնավոր ապացույցների, կեղծ ցուցմունքների ու բացատրությունների հետևանքով մարդկանց ձերբակալել են․ «Մենք պահանջում ենք, որպեսզի ձերբակալված ոստիկանները ստորագրությամբ ազատ արձակվեն և կատարեն օբյեկտիվ նախաքննություն։ Ու վստահ ենք, որ նրանց կատարած գործողություններում անօրինական ոչ մի քայլ չի հայտնաբերվի։ Բոլորը գիտեն, որ այդ ձերբակալված ոստիկանները շինծու ցուցմունքներով են բռնվել։ Բոլորը գիտեն, թե ով կամ ովքեր են նրանց վրա կեղծ ցուցմունքներ տալիս։ Իրենց կատարած հանցագործությունները քողարկելու նպատակով փորձում են վարկաբեկել ոստիկանության ծառայողներին, ովքեր նվիրված են եղել իրենց գործին, օրերով տուն չեն եկել ու պայքարել են հանցագործների դեմ։ Ի՞նչ խոշտանգման մասին է խոսքը։ Թող ՀՔԾ-ն ուսումնասիրի, թե ի՞նչ անցյալ է ունեցել այդ «խոշտանգվողը»։ Ստացվում է, ոստիկանները իրենց օրինական գործողությունները կատարելուց հետո ակնհայտ սուտ ցուցմունքների հիման վրա պետք է ձերբակալվե՞ն։ Մենք չենք պահանջում հենց հիմա իրենց արդարացնել։ Մենք պահանջում ենք, որպեսզի նրանց ստորագրությամբ ազատ արձակեն ու կատարեն բազմակողմանի քննություն, ինչի արդյունքում կպարզվի, որ նրանց վերաբերյալ ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել»։
12։00
[color=#EF2929]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՀՀ փոխոստիկանապետ Ա․ Կիրակոսյանի, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա․ Շմավոնյանի, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս․ Ջանիկյանի և Սևանի քաղաքապետի կողմից կատարված բանակցությունների արդյունքում՝ բողոքի ակցիայի մասնակիցները մինչև ժամը 6-ը բացեցին ճանապարհը, հակառակ դեպքում՝ խոստանալով, որ եթե խնդրին արդարացի լուծում չտրվի, ապա իրենք նորից դիմելու են ծայահեղ քայլի։[/color]
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)