211652_close_icon
views-count3865 դիտում article-date 14:45 23-10-2018

Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա 8 հանդիպում. հերթական փորձությունը Մոուրինյոյի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան 3-րդ տուրի առաջին օրվա 8 հանդիպումները: Մեծ հաշվով, օրվա հանդիպումներից կարելի է առանձնացնել միայն Անգլիայում կայանալիք խաղը. «Մանչեսթեր Յունայթեդը» ընդդեմ «Յուվենտուսի»: Ժոզե Մոուրինյոյի համար սա հերթական փորձությունն է լինելու: Թիմի գործերը ԱՊԼ-ում այնքան էլ հաջող չեն ընթանում, 14 միավորով՝ 10-րդ տեղ, թիմում այնքան էլ բարվոք մթնոլորտ չէ, իրար են գզում, իրար տակ փորում, ու այսքանից հետո էլ Մանչեսթեր է ժամանելու թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը արդեն հասցրել է «Յուվենտուսում» խաղամակարդակի իր նշաձողը դնել և գոլեր խփել: Եթե Ռոնալդուն և իր թիմը նեղացնեն մանկունյանցիներին, ապա միգուցե նեղանան նաև «ՄՅՈւ»-ի ղեկավարները և Մոուրինյոյին ճամփու դնեն: Տեսնենք, բավական ինտրիգային խաղ է սպասվում: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր [/b] [b]E խումբ [/b]ԱԵԿ - «Բավարիա»՝ 20:55 «Այաքս» - «Բենֆիկա»՝ 23:00 [b]F խումբ [/b]«Հոֆենհայմ» - «Լիոն»՝ 23:00 «Շախտյոր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00 [b]G խումբ [/b]«Ռոմա» - ԲԿՄԱ՝ 23:00 «Ռեալ» - «Վիկտորիա»՝ 23:00 [b]H խումբ [/b]«Յանգ Բոյզ» - «Վալենսիա»՝ 20:55 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս»՝ 23:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր