211652_close_icon
views-count4268 դիտում article-date 18:18 24-10-2018

Նախագահի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը հետ կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, ասված է նախագահի հրամանագրում: Նախագագհի մեկ այլ հրամանով Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆը նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Նմանատիպ նյութեր