4340 դիտում
21:42 24-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում:
Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն ու նախընտրական շրջանում հավաքների անցկացման խնդրին:
Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ ընտրությունների շրջանակում ոստիկանությունը արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն այդ երկու ուղղություններով, այլև ողջ ծավալով, ինչի վկայությունը Երևանի ավագանու աննախադեպ ընտրություններն են:
ՀՀ ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նաև տեղական ինքնակառավարման մարմինների օրերս տեղի ունեցած ընտրությունների դրական փորձը նկատի ունենալով` պատրաստվում է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ոչ միայն ոստիկանության մարզային աձնակազմերի, այլև, բացառապես օրենքի շրջանակում ու ոստիկանության ապաքաղաքականության սկզբունքը պահպանելով, ընտրողների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա ճշգրտումները շարունակվում են, և կան հիմքեր ասելու, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առավելագույնս կատարյալ ցուցակներով:
Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը մանրամասն ներկայացրեց ցուցակների կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ այդ ոլորտը ոստիկանության ղեկավարության ու ԺՀՄԻԳ-ի ուշադրության կենտրոնում է, որի առաջարկները միշտ էլ կարևորվել, կիրառվել ու նպաստել են միջոցառումների արդյունավետության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից