14526 դիտում
22:15 24-10-2018
Նարեկ Վանեսյանը դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք. ԵՊԲՀ ներկայացուցիչների բաց նամակը՝ վարչապետին
Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ պրոֆեսորներ, դոցենտներ, անվանի բժիշկներ և ուսանողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով համարժեք գնահատական տալ այսօր ԵՊԲՀ–ում կայացած միջոցառման ժամանակ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/24/1108453/]Նարեկ Վանեսյանի պահվածքին[/url]։
ԵՊԲՀ ներկայացուցիչների բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Բաց նամակ
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, Արայիկ Հարությունյանին
ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին
Մեծարգո՛ պարոն Վարչապետ, Այսօր՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության և զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը:
Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձևավորված և հաստատված օրակարգով:
Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով և հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում՝ նաև Նարեկ Վանեսյանին հրապարակային առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն ելույթ ունենալ:
Նարեկ Վանեսյանը, անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսևորել է շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում, պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա՝ արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:
Այնուհետ, համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսևորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսևորվելու պարագայում:
Մենք՝ համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ: Հարգարժա՛ն պարոն Վարչապետ, համալսարանի համար նման դրսևորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարևորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման և իրականացման գործում, և որի ղեկավարն անբասիր կենսագրություն և վարքագիծ պետք է դրսևորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների և հատկապես հոգեբույժների համար:
Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում՝ հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել և իրենց վրդովմունքն են հայտնել նաև Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները:
Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը, նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը և խաթարում համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում ևս դրսևորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են և արձանագրված են.
Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը և վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով:
Տեղեկացնենք նաև, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար և իրենց շնորհակալություն են հայտնել բացառաիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան
Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան
Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան
Պրոֆեսոր Իրինա Մալխասյան
««ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» Զավեն Քոլոյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան
Պրոֆեսոր Արտո Զիլֆյան
Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան
Պրոֆեսոր Շոթա Վարդանյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով
Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան
Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան
Դոցենտ Գառնիկ Ավետիսյան
Դոցենտ Երվանդ Սահակյան
Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան
Պրոֆեսոր Տաթևիկ Ավագյան
Դոցենտ Կարինե Բարոյան
Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան
Դոցենտ Աննա Սարգսյան
Պրոֆեսոր Արեն Բաբլումյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան
Դոցենտ Բագրատ Ենոքյան
Պրոֆեսոր Թամարա Սարգսյան
Պրոֆեսոր Աննա Պողոսյան
Դոցենտ Գևորգ Թամամյան
Անվանի մանկաբույժ Հրանտ Կալանտերյան
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ
«Մենեջմենք Միքս» խորհրդատվական և թրեյնինգային ընկերություն
100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ և քաղաքացիներ»։
Նմանատիպ նյութեր
7797 դիտում
09:01 26-10-2018
Լկտի պահվածք ցուցաբերած Նարեկ Վանեսյանը վայելում է նախարար Արսեն Թորոսյանի հովանավորությունը․ «Ժողովուրդ»
2794 դիտում
15:38 18-05-2021
Անհամաչափ գործողություններ, անհարիր պահվածք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր