3150 դիտում
09:13 25-10-2018
Վաշինգտոնը լրջորեն հետաքրքրված է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում․ Բոլթոն. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջանում հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն Հարավային Կովկասում չի նախատեսվում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4627831.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նրա խոսքով, Բաքվում քննարկվող կարևոր հարցերի թվում էր ահաբեկիչներին աջակցող Իրանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.
«Միացյալ Նահանգները հավատացած է, որ խնդրի հաջող կարգավորումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև ռազմավարական հետևանքներ ունի միջազգային առումով»:
Բոլթոնի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկվելու է նաև հինգշաբթի Երևանում, նա հավելել է, որ Իլհամ Ալիևն իրեն հավատացրել է, որ խնդրի կարգավորման կողմնակից է: Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա այն լրջորեն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.
«Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերում որպես Մինսկի խմբի համանախագահերկիր իր դերին: Մենք համոզված ենք, որ և՛ երկու կողմերի, և՛ Միացյալ Նահանգների շահերից է բխում խնդրի խաղաղ կարգավորումը»:
Բաքվում Ջոն Բոլթոնին հարց ուղղվեց, թե արդյոք Ալիևի հետ քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշման խնդիրը, որը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքներին:
«Մենք մեր արժեքները գաղտնի չենք պահում և կարծում եմ նախագահ Ալիևը տեղյակ է դրանց մասին, ինչպես նաև՝ Վլադիմիր Պուտինը», - նշել է պաշտոնյան:
Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկումներ է անցկացնելու Երևանում:
Նմանատիպ նյութեր
16040 դիտում
09:02 25-03-2022
Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով ԼՂ հակամարտության գոտում․ «Ամերիկայի ձայն»
3346 դիտում
09:37 24-10-2018
Միջուկային հրթիռների շուրջ բանակցություններում դեռ առաջընթաց չկա. Ջոն Բոլթոն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»