13168 դիտում
16:53 25-10-2018
Դեմ գնալ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նշանակակում է պետական դավաճանություն գործել Հայաստանի հանդեպ. Մենուա Հարությունյան
Երբ ամերիկացի բեղավոր, բայց շատ կարևոր պապիկը Երևանում հայտարարում ա, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է դա շատ վտանգավոր մեսիջ է մեզ համար...
Վտանգավոր ա նաև այն միտքը, որ բեղավորը հայտարարում է, որ եթե իրենց կանխատեսումներն իրականանան, ասել է թե Նիկոլը հաղթի գալիք ընտրություններում և վերցնի իշխանությունը, ապա Նիկոլը կունենա հասարակական լայն աջակցություն և կկարողանա կարևոր հարցերի լուծում տալ:
Սա նշանակում է, որ Նահանգները Նիկոլից ակնկալում են, որ Հայաստանը կսկսի զենք գնել նաև ԱՄՆ-ից, որ Հայաստանը Արցախի հարցում կգնա զիջումների և Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս օրակարգային փոփոխություններ ցուցաբերի` ի շահ Նահանգների...
Փաստացի Նիկոլին և մեծ հաշվով բոլորիս ծանր որոշումներ և խնդիրներ են սպասում առջևում և այս ֆոնին շատ կարևոր է գալիք խորհրդարանում իրական ընդիմություն ունենալ, որպեսզի Նիկոլի իշխանությունն իրական հակակշիռ լինի, որը թույլ չի տա օրվա իշխանություններին Հայաստանի շահերը զոհաբերել Նահանգների շահերին...
Տարիներ շարունակ Քոչարյանին և Սարգսյանին հաջողվել էր Հայաստանը հեռու պահել աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցկակցության թատերաբեմ լինելուց, բայց ցավոք հիմա Հայաստանը դառնում է հարթակ աշխարհաքաղաքական ուժերի համար և սա ամենավտանգավոր բանն է, որ կարող էր լինել մեր պետության կյանքում...
Եվ հիշե՛ք դեմ գնալ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նշանակակում է պետական դավաճանություն գործել Հայաստանի հանդեպ...
[url=https://web.facebook.com/menua1/posts/1868713766531023]Մենուա Հարությունյան[/url]
Նմանատիպ նյութեր
2181 դիտում
17:43 14-10-2019
Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարողները պետական դավաճան են. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3398 դիտում
20:39 25-07-2020
Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)