211652_close_icon
views-count3448 դիտում article-date 09:26 26-10-2018

Գարեգին Բաղրամյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում չի մնա, նա այլ ցանկություն ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբե­րի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուց­վածքների և բնական պաշարների նա­խարարի ժամանակավոր պաշտոնա­կատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտո­նին երկար չի մնա: Մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ նա իշխանու­թյան ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախա­րար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառ­նալ իրեն առավել հարազատ ոլորտ, որ­տեղ նա երկար տարիներ աշխատել է: Մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հան­րային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ: Ուստի չի բացառվում, որ նա հանկարծ դառնա այդ հանձնաժողովի ղեկավար, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը մնա օդից կախված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր