211652_close_icon
views-count87245 դիտում article-date 11:39 26-10-2018

ՀՀ ՃՈ պետն ու Երևանի քաղաքապետը Երևանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը փորձում են կարգավորել. խաչմերուկ, որտեղ վթարների, այդ թվում՝ մահվան ելքով, պակաս չի զգացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում կան ճանապարհներ, խաչմերուկներ, փողոցներ ու նրբանցքներ, որտեղ երթևեկությունը շատ դեպքերում վերածվում է «աջաբսանդալի», ինչը պատճառ է դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ ողբերգական։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Ճանապարհային Ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ հանդիպում տեղի ունեցավ Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների Արին բերդի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածում։ Մեծ թվով վարորդներ, ովքեր գրեթե ամեն օր նշված ճանապարհատվածով են երթևեկում, իրենց անհանգստությունն էին հայտնում Կ. Կոստանյանին, որ այդ հատվածը դարձել է մի իսկական պատուհաս, և ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում։ Հանդիպման ընթացքում Կ. Կոստանյանը վարորդներին տեղեկացրեց, որ խնդրին ծանոթ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ՃՈ պետ Ե.Կարապետյանը և առաջիկայում ամենասեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի և դրա ականատեսը կլինեն վարորդները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր