2719 դիտում
12:31 26-10-2018
Արմեն Ռուստամյանը բացառում է, որ կաշառքի մեջ մեղադրվող պատգամավորը կարող է լինել ՀՅԴ խմբակցությունից
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառում է, որ պատգամավորն, ում նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, կարող է լինել իրենց խմբակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ ճեպազրույցում:
Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկի նկատմամբ կաշառքի հետ կապված քրեական գործ է հարուցված: Նա նշել էլ , որ դա արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս է՝ իրենց ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում այլ երկրից: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ որ պատասխանը գա, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է:
«Ես ամբողջությամբ բացառում եմ, որ պատգամավորն, ում դեմ քրեական գործի մասին հայտարարվել է, ՀՅԴ-ից է: Գործընթացներն արդեն տեղի են ունենում: Բնականոն ընթացք պետք է լինի, որևէ պատգամավոր չպետք է մտածի, որ իր անձեռնմխելիությամբ պատսպարված է »,-ասաց Ռուստամյանը:
Ռուստամյանը հավաստիացրեց, որ իրենք երբեք չենք խոչընդոտի, որ քննությունը պատշաճ իրականացվի:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի որ վարչապետի պաշտոնակատարն այդ պատգամավորի անունը չտվեց, ինքը ևս կխուսափի դրանից:
Նմանատիպ նյութեր
25546 դիտում
14:18 03-05-2018
ՀՅԴ-ի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Ռուստամյանը չբացառեց Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ից հեռացնելու հավանականությունը
3575 դիտում
09:13 10-11-2018
ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը. Արմեն Ռուստամյանը կրկին կղեկավարի ՀՅԴ ցուցակը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին